ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նաիրի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Քասախ գյուղի 40-ամյա մի բնակիչ տանը պահում է ապօրինի զենք-ռազմամթերք: Բավարար փաստեր ձեռք բերելուց հետո հարուցվեց քրեական գործ։
Հունվարի 8-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նշված տանը։ Հյուրասենյակից հայտնաբերվեցին որսորդական հրացան, որսորդական հրացանի փամփշտատուփ և 18 պարկուճ, որից 6-ը՝ կրակված։
Քրեական գործի քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: