ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ոստիկանները մեթամֆետամին են հայտնաբերել

   Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասի 48-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում: Դեկտեմբերի 13-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 փաթեթ սպիտակ բյուրեղանման զանգված: Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը կրիստալ թմրամիջոց է, որը դեկտեմբերի 12-ին բերել էր արտերկրից: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: