1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները գողության դեպքեր են բացահայտել․ երեք անձ կալանավորվել է

19.03.2020 15:28 Գողություն

Մարտի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր  ստացվել, որ Զովունի գյուղի բնակարաններից  մեկում գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ անհայտ անձինք կոտրել են մուտքի դուռը, բնակարանից գողացել հեռուստացույց ու համակարգչի էկրան: Բայց սա ամենը չէր: Հանցամիտները նույն շենքի շքամուտքից ու խորդանոցներից հափշտակել էին բջջային հեռախոս, գազի գլանանոթ ու կենցաղային ապրանքներ: Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց: Քրեական հետախույզները  օպերատիվ հարցումներ իրականացրին: Համայնքային ոստիկաններին ցուցում տրվեց ակտիվացնել բնակիչների հետ շփումը: Եվ հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից մեկ օր անց կասկածյալները հայտնաբերվեցին: Տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինեն Քանաքեռավան գյուղի  29  և 22 տարեկան երկու բնակիչ: Մարտի 11-ին կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Նաիրիի բաժին: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողություններին մասնակցել է նաև Քանաքեռավան գյուղի 28-ամյա մի բնակիչ: Մարտի 12-ին նա նույնպես բերման ենթարկվեց  բաժին: Կասծավողները խոստովանել են, որ Զովունիում կատարած գողություններից  բացի, գաղտնի հափշտակություններ են արել նաև Կոտայքի մարզի այլ համայնքներում: 28-ամյա տղամարդու տան խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են: Բերման ենթարկված տղամարդիկ կալանավորված են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: