1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները 20-ից ավելի գողություն ու գողության փորձ են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

24.09.2019 18:12 Գողություն

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, բերման են ենթարկել երեք երիտասարդի։ Հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ նրանք գողություններ ու գողության փորձեր են արել։ Բաժնի հետաքննության բաժանմունքում սկսվեց նյութերի նախապատարաստման գործնթաց, որի շրջանակներում երիտասարդների մասնակցությամբ կատարվեցին դեպքի վայրի զննություններ։ Նախնական տվյալներով՝ երիտասարդները գողություններ են արել Կոտայքի, Արմավիրի, ինչպես նաև Երևանի մի քանի վարչական շրջանում գտնվող ավտոլվացման կետերից՝ գաղտնի հափշտակելով տարբեր չափի գումարներ։ Բացի այդ, գողություն են արել նաև խանութներից՝ դարձյալ հափշտակելով տարբեր չափի գումարներ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ նրանք արել են 20-ից ավելի գողություն ու փորձ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: