1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նաիրիի ոստիկանները հայտնաբերեցին բնակարանային գողության երկրորդ մասնակցին

29.06.2021 18:13 Գողություն

Ամիսներ առաջ մեր թողարկումներից մեկում ներկայացրել էինք, թե Երևանի Մոլդովական փողոցի 36-ամյա մի բնակիչ ինչպես էր Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի մի ամառանոցից հեռուստացույց, կենցաղային իրեր ու գործիքներ գողացել։ Մարտի 17-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել գողությունը կատարած անձի վերաբերյալ։ Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների փոխգործակցության արդյունքում կասկածյալը Երևանի Թևոսյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին։
Գողության փաստով հարուցվեց քրեական գործ։ 36-ամյա տղամարդը կալանավորվեց։
Հետագա միջոցառումներով ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ գողությանը մասնակցել էր նաև Երևանի Խորենացու փողոցի 30-ամյա մի բնակիչ։
Հունիսի 24-ին ոստիկանները Խաղաղ Դոնի փողոցում հայտնաբերեցին կասկածյալին։ Փորձել էր փախչել։ Բայց իրավապահները բռնել էին նրան և բերման ենթարկել ոստիկանության Նաիրիի բաժին։
30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: