ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

30.03.2020 13:40 Գողություն
Ոստիկանները անասնագողության դեպք են բացահայտել

Մարտի 26-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ իր անասնագոմից 1 գլուխ եղջերավոր անասուն են գողացել:
Ոստիկանության Կումայրիի և Ախուրյանի բաժինների ՔՀԲ ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, մարտի 28-ին, ժամը 10.30-ին, Գյումրիի Անտառավան փողոցից բերման են ենթարկել 26 և 44 տարեկան երկու քաղաքացիների, որոնք խոստովանել են, որ մարտի 26-ի գիշերը, դռան փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով, Շիրակ գյուղի բնակչի անասնագոմից գողացել են 1 գլուխ եղջերավոր անասուն, որը հաջորդ օրը տեղափոխել են Արմավիրի մարզ և վաճառել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: