1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների և ապօրինի հրազենի հայտնաբերում. Էրեբունու ոստիկանների բացահայտումը

Մեր նախորդ թողարկումներից մեկում անդրադարձել էինք Էրեբունու քրեական հետախույզների կողմից ապօրինի հրազենի և առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի հայտնաբերման դեպքին։ Փետրվարի լույս 10-ի գիշերը նրանք հետապնդել էին թմրամիջոց իրացնելու մեջ կասկածվող անձանց, որոնցից մեկը զինված էր։ Նրանք «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով փախել էին, քրեական հետախույզներն էլ՝ հետապնդել։ Փախչող անձինք Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցում հանդիպել էին ուղեփակոցի, թողել էին մեքենան ու փախուստը շարունակել ոտքով։ Վարորդը, որ զինվածն էր, փախչելիս նետել էր զենքը, դրամապանակն ու պայուսակը, բայց ոստիկաններից ազատվել չէր կարողացել՝ բռնել էին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին «ТТ» ատրճանակ՝ 6 փամփուշտով, ծալովի դանակ և տարբեր տրամաչափի 13 փամփուշտ: Հայտնաբերել էին նաև հերոինի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ։ Առանձնապես խոշոր չափերի՝ կես կիլոգրամից ավելի հերոինի նմանվող զանգվածով փաթեթներ էին հայտնաբերվել նաև մեքենայի զննությամբ։ Էրեբունու բաժին բերման ենթարկված վարորդը, որը մայրաքաղաքի Օհանովի փողոցի 33-ամյա բնակիչ է, ձերբակալվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում փետրվարի 11-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, տարածքային քննչական բաժնի ծառայողներն ու Էրեբունու ոստիկանները խուզարկել են ձերբակալվածի տունն ու բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «Ֆորդը»։ Տնից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի և հրազենների 25 փամփուշտ, իսկ մեքենայում կար 1 կիլոգրամ 380 գրամից ավելի մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված, մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 35 գրամից ավելի, ինչպես և առանց պայթուցիչի նռնակ: Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: