ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշխատանքային խորհրդակցություն

18.05.2020 20:21 Միջոցառումներ
Աշխատանքային խորհրդակցություն

Մայիսի 18-ին ՀՀ Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն էր այցելել ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Մկրտչյանը։ ՈԶ գլխավոր վարչության անձնակազմի և ենթակա զորամասերի հրամանատարների ու տեղակալների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էին ՈԶ հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Վ. Ղազարյանը և ոստիկանության ՆԱՎ պետ Ա. Մկրտչյանը։
Խորհրդակցության հիմնական թեման էր ոստիկանության համակարգում կարգապահությանն ու օրինականության ապահովմանն ուղղված ներքին վերահսկողության պահպանումը և դրա ապահովման ուղղությամբ համագործակցության կազմակերպումը:
Բարձրացված խնդիրները քննարկվեցին հարցուպատասխանի միջոցով։ Ամփոփմանը ՈԶ հրամանատար Վ. Ղազարյանը հավաստիացրեց, որ Ոստիկանության զորքերն իր ծառայողամարտական գործունեության մեջ անվերապահորեն հետևում է վերոհիշյալ խնդիրների իրականացմանը։