ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանների արարքները պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմ չեն պարունակել

Հոկտեմբերի 13-ին լրատվական կայքերում, սոցիալական ցանցերում հրապարակվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում մի անձի, իսկ երեխաները լաց են լինում։ Հոդվածում նշվում էր, թե «ոստիկանները քաղաքացու նկատմամբ կիրառում են բիրտ ուժ՝ նրա երեխաների աչքի առջև»։
Վերոգրյալի կապակցությամբ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը, նրանց կողմից կարգապահական խախտում թույլ տալու կամ չտալու հանգամանքները պարզելու համար ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն:
Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի նշված վայրում կատարված զննությամբ պարզվել է որ, երեխաները գտնվել են ապօրինի շինության հետնամասում, որտեղից տեսանելի չէ շինության մուտքի դիմացի հատվածը, որտեղից քաղաքացիները բերման են ենթարկվել։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսագրությունում ոստիկանները բերման են ենթարկում ոչ թե երեխաների հորը, այլ տարածքում գտնվող մեկ այլ քաղաքացու։
Բացի այս, պարզվել է նաև, որ ապօրինի շինություն կառուցած անձը տեղյակ չի եղել, որ իր նախկին փաստաբանի կողմից ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, հիշյալ հասցեի հարակից հողամասում կառուցված ինքնակամ շինությունն ապամոնտաժելու գործողություններից ձեռնպահ մնալու պահանջով ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումները մերժվել են, հակառակ դեպքում չէր խոչընդոտի կառույցի ապամոնտաժմանը։
Քննությանբ պարզվել է, որ ապօրինի շինություն կառուցած անձին բերման ենթարկած ոստիկանության ծառայողներն իրենց պաշտոնեական լիազորությունները չեն անցել, նրանց գործողությունների հետևանքով ինչպես նրան, այնպես էլ նրա անչափահաս երեխաներին անմիջական ֆիզիկական կամ բարոյական վնաս չի պատճառվել։
Պարզվել է նաև, որ բերման ենթարկված մյուս անձը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, ուստի իրավապահները փորձել են տարածքից դուրս ուղեկցել նրան, սակայն վերջինս չի ենթարկվել ոստիկանների պահանջներին ու դիմադրել է, ինչից հետո բերման է ենթարկվել։
Փաստի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ապօրինի շինություն կառուցած անձի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու հանգամանքը չի հաստատվել, ուստի որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ ոստիկանության ծառայողների արարքներում պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմի բացակայության հիմքով։
Վերոգրյալի կապակցությամբ ոստիկանության հիշյալ ծառայողների գործողություններում կարգապահական բնույթի այլ խախտման հանգամանքներ նույնպես ի հայտ չեն եկել, ուստի ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք։

Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց և անհարկի շահարկումներ անելուց՝ այդպիսով անհիմն չվարկաբեկել ոստիկանության աշխատանքը, որը բացառապես ուղղված է օրինականության պահպանմանը։