ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության ՆԱ վարչությունը 16 տարեկան է /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

21.01.2019 18:07 Պաշտոնական

Հունվարի 20-ին լրացավ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կազմավորման 16-ամյակը: Այս կապակցությամբ ստորաբաժանում այցելեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Շնորհավորելով ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողներին ստորաբաժանման կազմավորվան տարեդարձի կապակցությամբ՝ ոստիկանության պետը մաղթեց բարի ծառայություն ի շահ մեր պետության ու ոստիկանության:
Վալերիյ Օսիպյանը վարչության կազմավորման տարեդարձի առթիվ և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ներքին անվտանգության վարչության պետին և մի շարք ծառայողների պարգևատրեց մեդալներով, կրծքանշաններով ու պատվոգրերով:
Ոստիկանության պետը հույս հայտնեց, որ պարգևերներն ավելի կպարտավորեցնեն ծառայողներին իրականացնելու արդյունավետ ծառայություն:
ներքին անվտանգության վարչությունը ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է 2003 թվականի հունվարի 20-ին։ Ունի 3 բաժին՝ ծառայողական քննությունների, օպերատիվ ապահովման և հաշվառման ու վերլուծության:
Վարչության թիվ մեկ խնդիրը ոստիկանության համակարգում կարգապահությանն ու օրինականության ապահովմանն ուղղված ներքին վերահսկողությունն է։