ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ ներքին գործերի նախարարության անձնական անվտանգության գլխավոր վարչության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17.11.2016 18:10 Միջոցառումներ
ՌԴ ներքին գործերի նախարարության անձնական անվտանգության գլխավոր վարչության պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եռօրյա այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության անձնական անվտանգության գլխավոր վարչության պատվիրակությունը:
Հյուրերին ընդունեց ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը:
Ռուս գործընկերների հայաստանյան այցի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի, ոստիկանության ծառայողների իրավախախտումների նախականխման, ինչպես եւ ոստիկանության ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների պետական պաշտպանության միջոցների ապահովման շրջանակներում փորձի փոխանակումն էր:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների վերոհիշյալ ծառայությունների գործունեությանը վերաբերող, ինչպես եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Փաստեցին, որ նման հանդիպումները դրական են անդրադառնում ներքին անվտանգության ապահովման ոլորտում երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցության զարգացմանը, ինչն իր հերթին բարձրացնում է այդ ծառայությունների գործունեության արդյունավետությունը:
Հանդիպման ավարտին ռուս գործընկերները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար: