ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2020 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
2020 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 291 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 50 կարգապահական տույժեր, այդ թվում՝
- հայտարարվել է «Նկատողություն»` 32,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 9,
- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 1,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 8:
Կարգապահական տույժ է կիրառվել նաև քաղաքացիական հատուկ ծառայության 4 ծառայողի նկատմամբ (մեկին հայտարարվել է «Նկատողություն», մեկին` «Խիստ նկատողություն», մեկը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և 1 քաղաքացիական աշխատանք կատարող անձի նկատմամբ հայտարարվել է «Նկատողություն»):
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 13 նյութեր: Դրանցից`
2-ով նյութերը քննարկման փուլում են,
3-ով քրեական գործ հարուցելը մերժվել է,
8-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք նախաքննության փուլում են։
2020 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 1 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 7 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 7 նյութեր:
Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 7 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն», իսկ 5-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: