ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համացանցում հրապարակված տեսանյութի հետքերով

Համացանցում հրապարակված տեսանյութի հետքերով

Նոյեմբերի 30-ին համացանցում հրապարակվել էր «Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում փողոցը փակած քաղաքացիների նկատմամբ» վերտառությամբ տեսանյութ, ըստ որի՝ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկում քաղաքացիներին:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ նոյեմբերի 30-ին կազմակերպված բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը ներգրավված ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողների կողմից բիրտ ուժ չի կիրառվել: Նրանց գործողությունները բխել են «Հավաքների ազատության մասին» և «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքների դրույթներից, եղել են իրավաչափ, ուստի ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք: