ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական «Ուղիղ կապը». քաղաքացիների հարցերին տրվեցին անհրաժեշտ պարզաբանումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

26.02.2016 18:35 Միջոցառումներ
Ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական «Ուղիղ կապը». քաղաքացիների հարցերին տրվեցին անհրաժեշտ պարզաբանումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փետրվարի 26-ին տեղի ունեցած հերթական «Ուղիղ կապի» ընթացքում քաղաքացիները հնարավորություն էին ստացել իրենց հարցերն ուղղելու ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Հարությունյանին:
Շուրջ մեկ տասնյակի հասնող հարցերի հիմնական մասը տվել էին քաղաքացիներ, ում կարծիքով ոստիկանության աշխատակիցների կողմից թույլ է տրվել անօրինականություն: Եղան նաև ներքին անվտանգության գործառույթների հետ կապ չունեցող հարցեր:
Մասնավորապես, քաղաքացուհին հայտնում էր, որ մի կնոջ պարտքով փող է տվել ու չի կարողանում հետ ստանալ, դիմել է ոստիկաններին, նրանք էլ հայտնել են, թե հարցը կարող է լուծվել միայն դատական կարգով: Քաղաքացուհուն պատասխան տրվեց, որ ոստիկանները քաղաքացուհուն ճիշտ են կողմնորոշել:
Երկու դեպքում քաղաքացիների բողոքները կապված էին այլ գերատեսչության աշխատակիցների հետ: Պարզաբանվեց, որ նման հարցերով հարկավոր է դիմել համապատասխան գերատեսչություններին:
Եվս չորս քաղաքացու հայտնած խնդիրների կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը խոստացավ պատասխանել միայն պարզաբանումից հետո: