ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները բացահայտել են ՃՈ տեսուչի ապօրինությունները

     Ոստիկանության ներքին անվտանգության վարչության և ճանապարհային ոստիկանության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի վարչական պրակտիկայի գծով ավագ տեսուչի ապօրինությունները։  Ճանապարհային ոստիկանությունը ևս հետևողական պայքար է մղում սեփական շարքերն արատավոր երևություներից մաքրելու ուղղությամբ։ Մասնավորապես, պարզվել է, որ հիշյալ ավագ տեսուչը  2019-2020 թվականների ընթացքում ՃՈ տեսուչների կողմից տեղում գանձված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններին կցված վճարման անդորրագրերն էլեկտրոնային ռեգիստր չի մուտքագրել, իսկ դրանից առաջացած գումարները՝ շուրջ 7 միլիոն դրամի չափով, ծախսել է իր անձնական կարիքների համար: Վերոգրյալի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքը կասեցվել է: Նյութերն ուղարկվել են Հատուք քննչական ծառայություն, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հիշյալ ավագ տեսուչին մեղադրանք է առաջադրվել։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։