Ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2014 թվականի 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն
2014 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 421 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 7-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ։
Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության 145 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի.
- հայտարարվել է նկատողություն՝ 42,
- հայտարարվել է խիստ նկատողություն՝ 44,
- հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին՝ 15,
- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 2,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից՝ 42։
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2014 թ. 9 ամիսների ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և նախաքննա կան այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 26 նյութեր։