«News.am» լրատվական կայքում հրապարակված հոդվածի հետքերով
Դեկտեմբերի 1-ին «News.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող ֆիզիկական ուժն ակնհայտ անհամաչափ և ապօրինի է» վերտառությամբ հոդվածը, ըստ որի՝ ոստիկաններն իրավասու չէին որևէ ուժ կիրառել, քանի որ հանրահավաքի մասնակիցները չէին նախազգուշացվել և նրանց չէր տրվել բավարար ժամանակ՝ ոստիկանության պահանջները կատարելու համար:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ քաղաքացիները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բարձրացել են տրոլեյբուսի վրա և հրաժարվել են ցած իջնել:
Ոստիկանության գործողությունները բխել են Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներից և եղել են իրավաչափ, ուստի ծառայողական քննության արդյունքները թողնվել են անփոփոխ: