ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Facebook» սոցիալական ցանցում կատարված գրառման հետքերով

 «Facebook» սոցիալական ցանցում  կատարված գրառման հետքերով

Քաղաքացի Անահիտ Մուտաֆյանը դեկտեմբերի 9-ին Facebook» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել, որ ինքը մեծ հարգանք է ունեցել ոստիկանության հանդեպ, սակայն ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը իր պահվածքով և գործունեությամբ դրսևորել է ոստիկանության ծառայողին ոչ վայել վարքագիծ, ինչը հակակրանք է առաջացրել ոստիկանության ծառայողի նկատմամբ։
Ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքներով պարզվել է, որ ոստիկանության նշված ծառայողը Անահիտ Մուտաֆյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք չի դրսևորել, ուստի ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք։