ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«yerkir.am» լրատվական կայքում հրապարակված «Ոստիկաններն հոդվածի հետքերով

«yerkir.am» լրատվական կայքում  հրապարակված «Ոստիկաններն հոդվածի հետքերով

«yerkir.am» լրատվական կայքում դեկտեմբերի 8-ին հրապարակվել էր «Ոստիկաններն Արտաշատի բաժնում ծեծել են Գերասիմ Վարդանյանին» վերտառությամբ հոդվածը, որի համաձայն՝ ոստիկանության ծառայուղները բռնություն են գործադրել ՀՀ Արարատի մարզի մարզպետարանի դիմացից բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանի նկատամամբ և ծեծի ենթարկել նրան:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով չեն հաստատվել ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից դեկտեմբերի 8-ին Արարատի մարզպետարանի շենքի մոտից քաղաքացի Գերասիմ Վարդանյանին բերման ենթարկելու ժամանակ նրա նկատմամբ բռնություն գործադրելու կամ նրան ծեծի ենթարկելու հանգամանքները, ուստի ծառայողական քննության արդյուքները թողնվել են անհետևանք: