ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վալերիյ Օսիպյանն ընդունել է ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի տնօրենին (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

09.07.2019 16:44 Պաշտոնական

Հուլիսի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի ղեկավար Փոլ Սելին, ասոցիացիայի գործադիր տնօրեն Վինս Հոուքսին և պատվավոր գործընկեր, Global Policing Initiative-ի տնօրեն Մեթյու Թորիգիանին:
Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց վերջին տարում Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ընդգծելով, որ նախևառաջ խնդիր է դրվել արմատախիլ անել կոռուպցիայի համակարգային դրսևորումները:
Նշվեց, որ փոփոխություններ են կատարվել բոլոր ստորաբաժանումների աշխատանքում:
Մասնավորապես, տարիներ շարունակ հանրային գիտակցության մեջ հատուկ միջոցներ կիրառող ստորաբաժանում ընկալվող ոստիկանության զորքերը այսօր սահմանապահ գործառույթ է կատարում և իրականացնում մարտական հերթապահություն: Ճանապարհային ոստիկանության ոլորտում քայլերն ուղղված են համակարգային փոփոխություններին, որոնց նպատակը երթևեկության անվտանգության ապահովումն ու պատահարների նվազեցումն է: Ակտիվ աշխատանքներ են տարվում պարեկային ծառայության կայացման ուղղությամբ, ուսումնասիրվում է տարբեր երկրների առաջավոր փորձն այդ բնագավառում: Միջոցներ են ձեռնարկվում համայնքային ոստիկանության ինստիտուտի ամրապնդման ու կատարելագործման համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փոլ Սելը ներկայացրեց աշխարհի 164 երկրներում ներկայացուցչություններ ունեցող ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի գործառույթներն ու խնդիրները:
Վալերիյ Օսիպյանը նկատեց, որ մեր երկրում այսօր աննախադեպ հանրային վստահություն կա ոստիկանության հանդեպ, որն ամրապնդելու և անշրջելի դարձնելու առումով կարևորվում է միջազգային գործընկերների հետ համագործակցության խորացումն ու փորձի հետագա փոխանակումը:
Հայաստանի ոստիկանության աշխատանքի արդյունավետության համատեքստում Փոլ Սելը նշեց անվտանգության բարձր մակարդակը մայրաքաղաքում և դրական գնահատեց զբոսաշրջիկների մեծ թվի պայմաններում ոստիկանության արդյունավետ գործունեությունն ու հյուրերի անվտանգության ապահովման աստիճանը:
Փոլ Սելը հավելեց նաև, որ ասոցիացիայի խնդիրը համագործակցության ընդլայնման նպատակով բոլոր երկրներում ներկայացուցչություններ ունենալն ու կազմակերպության շուրջ 30 հազար անդամների, մասնագետների, փորձագետների ներուժի համատեղ ու արդյունավետ կիրառումն է կիբեռհանցավորության, ահաբեկչության դեմ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման և այլ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: