«ՈւԱԶ»-ի վարորդը մահացել է
14.04.2015 11:44
ՃՏ պատահարներ
Ապրիլի 14-ին, ժամը 04.20-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 126-րդ կմ-ին «ՈւԱԶ-31512» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը` 1991 թ. ծնված Տիգրան Սարգսյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: