ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«News.am» լրատվական կայքում հրապարակված հոդվածի հետքերով

«News.am» լրատվական կայքում հրապարակված հոդվածի հետքերով

Դեկտեմբերի 1-ին «News.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող ֆիզիկական ուժն ակնհայտ անհամաչափ և ապօրինի է» վերտառությամբ հոդվածը, ըստ որի՝ ոստիկաններն իրավասու չէին որևէ ուժ կիրառել, քանի որ հանրահավաքի մասնակիցները չէին նախազգուշացվել և նրանց չէր տրվել բավարար ժամանակ՝ ոստիկանության պահանջները կատարելու համար:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ քաղաքացիները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բարձրացել են տրոլեյբուսի վրա և հրաժարվել են ցած իջնել:
Ոստիկանության գործողությունները բխել են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներից և եղել են իրավաչափ, ուստի ծառայողական քննության արդյունքները թողնվել են անփոփոխ: