«News.am» լրատվական կայքի հրապարակման հիման վրա նշանակված ծառայողաքան քննության արդյունքները
Դեկտեմբերի 1-ին «News.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Ոստիկանները քաշքշեցին Երկիր Մեդիայի օպերատորին» վերտառությամբ հոդված, ըստ որի՝ խոչընդոտվել է լրագրողի աշխատանքը և վնասվել տեսախցիկը։ Բացի այդ, ՀՀ ԱԺ պատգամավորը ՀՀ ոստիկանության պետին հասցեագրած գրությամբ հայտնել է ոստիկանության կողմից լրագրողների գործունեությունը խոչընդոտելու և բռնության ենթարկելու մասին։
Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նույն օրը ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։ Պարզվել է, որ դեկտեմբերի 1-ին Երևանի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում քաղաքացիների անցկացրած բողոքի ակցիայի ժամանակ հասարակական կարգն ապահովող ոստիկանության ծառայողների կողմից լրագրողների, մասնավորապես՝ «Երկիր Մեդիա» լրատվական գործակալության աշխատակից Հայկ Սուքիասյանի նկատմամբ բռնություն չի գործադրվել և չի խոչընդոտվել նրա լրագրողական գործունեությունը։ Պարզվել է նաև, որ միջադեպի օրը նրա տեսախցիկը չի վնասվել, այլ կորել է ուղիղ հեռարձակումն ապահովող սարքը՝ մոդեմը, որը գտնվել և վերադարձվել է։
Ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք։