ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Newspress.am» լրատվական կայքէջում հրապարակված տեսանյութի հետքերով

«Newspress.am» լրատվական կայքէջում հրապարակված տեսանյութի հետքերով

«Newspress.am» լրատվական կայքէջում դեկտեմբերի 8-ին հրապարակվել էր «Աբովյան փողոցից ցուցարարներին բերման ենթարկեցին ոստիկանություն, ակցիան շարունակվեց փողոցի մայթին» վերտառությամբ տեսանյութ, ըստ որի՝ ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Աբովյան փողոցից քաղաքացիներին բերման ենթարկեցին: Բացի այդ՝ մի քաղաքացի մատնացույց անեյով «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան՝ պնդում է, որ այն հարվածել է իր ավտոմեքենային:
Ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան վարել է ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողը, որը հիշյալ ավտոմեքենայով քաղաքացու ավտոմեքենային չի հարվածել և այն չի վնասել, ուստի ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք: