Տեղի է ունեցել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական խմբի անդրանիկ նիստը
Մարտի 12-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին օպերատիվ արձագանքի խթանման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
Մասնակցում էին միջգերատեսչական խմբում ընդգրկված՝ ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում շահագրգիռ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ներկայացվել են ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում շահագրգիռ մարմինների կողմից իրականացված աշխատանքները, ինչպես նաև Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության մշակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին էլեկտրոնային հսկողությունից հրաժարվելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը և այդ համատեքստում օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը, ինչպես նաև այլ հարցեր:
Քննարկվող հարցերի վերաբերյալ մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:
Միջգերատեսչական խմբի հանդիպումները լինելու են շարունակական: