1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Սաշա Զ.-ն կամավոր հանձնել է 1 նռնակ` առանց պայթուցիչի, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և 5,45 մմ տ/չ 81 փամփուշտ, իսկ 1956 թ. ծնված Մարտիկ Հ.-ն՝ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և 1 պահունակ` 29 փամփուշտով:

***

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1961 թ. ծնված Արայիկ Հ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, իսկ 1946 թ. ծնված Սլավիկ Ս.-ն՝ հրետանային 29 ական։

***
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1978 թ. ծնված Թեհմինե Ղ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տ/չ 160 փամփուշտ և սվին-դանակ։

***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1954 թ. ծնված Լազարև Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն 5 նռնակ, 4 ծխագլանակ, նռնականետի 2 նռնակ, հակատանկային 2 արկ և տարբեր տրամաչափի 86 փամփուշտ, իսկ
1963 թ. ծնված Էդվարդ Մ.-ն՝ ինքնաձիգի 4 պահունակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 167 փամփուշտ:

***
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1952 թ. ծնված Շուշանիկ Մ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի 259, 7.62 մմ տրամաչափի՝ 22 փամփուշտ և թմբուկավոր ինքնաշեն 1 ատրճանակ:

***
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1961 թ. ծնված Սուրեն Գ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 22, 7.62 մմ տրամաչափի գնդացիրի՝ 27, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 135 փամփուշտ և ինքնաձիգի 2 դատարկ պահունակ:

***
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1960 թ. ծնված Ժորա Գ.-ն կամավոր հանձնել է ջնջված համարով «ՏՕԶ-8» տիպի ակոսափող հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 20 և «ԱԿՄ» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 49 փամփուշտ և «ԱԿ-74» ինքնաձիգի 2 պահունակ:

***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1980 թ. ծնված Արման Մ.-ն կամավոր հանձնել է ջնջված համարով, 16 մմ տրամաչափի, երկփողանի հրացան, տարբեր տրամաչափի 249 փամփուշտ և ինքնաձիգի 2 պահունակ:

***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1935 թ. շնված Կիմա Ա.-ն կամավոր հանձնել է 1 հատ «K-6» /Շմայսեր/ տիպի ինքնաձիգ և 9 մմ տրամաչափի 5 փամփուշտ:

***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1977 թ. ծնված Լուսինե Վ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի՝ 22, 5.45 մմ տրամաչափի՝ 37, 7.62 մմ տրամաչափի՝ 170 փամփուշտ, 1 ինքնաշեն նռնակ, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի պահունակ:

***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1988 թ. ծնված Սասուն Ա.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի 6, 5.45 մմ տրամաչափի 25 փամփուշտ և «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: