Նոր հանցադրվագներ են բացահայտվել
Օգոստոսի 2-ին գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն էր բերման ենթարկվել 29-ամյա մի քաղաքացի:
Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կասկածյալը հուլիսի 25-ին՝ ժամը 5.45-ին, մի ընկերության մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով մտել է ներս, սակայն ոչինչ չգողանալով հեռացել է:
Նույն օրը՝ ժամը 5-ից 5.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել է բացել մի ԱՁ-ին պատկանող տաղավարի մուտքի դուռը, սակայն իր կամիքից անկախ հանգամանքերում հանցագործությունն ավարտին չի հասցրել և ոչինչ չգողանալով հեռացել է:
Օգոստոսի 1-ին՝ ժամը 5.20-ին, բաց պատուհանից մտել է քաղցրավենիքի խանութ, սակայն անվտանգության ձայնազդանշանային համակարգի միանալու հետևանքով հանցագործությունն ավարտին չի հասցրել և ոչինչ չգողանալով հեռացել է:
Նույն օրը՝ ժամը 5.10-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ «Հաղթանակ» զբոսայգում ատրակցիոն հենակետի մուտքի դուռը բացելու միջոցով գողացել է ձեռքի ժամացույց:
Հուլիսի 16-ի՝ ժամը 18-ից մինչև հուլիսի 17-ի ժամը 9-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելու միջոցով մի ընկերությունից գողացել է 168.000 դրամ:
Հուլիսի 25-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ, մուտքի դռան փականը կոտրելով մի գեղեցկության սրահի դրամարկղից գումար է գողացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: