ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մանրամասներ Նոր Նորքի սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած խուլիգանությունից

Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկի տարածքի սեփականատերն ու նրա որդին ծեծել են նույն սուպերմարկետի  անվտանգության ծառայության պետին։ Կատարվածից որոշ ժամանակ անց միջադեպի տեսանյութը տարածվել էր սոցցանցերում։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։ Նոր Նորքի քրեական հետախույզները նախ հայտնաբերեցին սուպերմարկետի տարածքի սեփականատիրոջ որդուն, որը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին ու ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին նրա հորը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հաջորդ օրը 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում ու բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Նա ևս ձերբակալվեց։ 48-ամյա տղամարդը, ընդամենը հանդիսանալով տարածքի սեփականատեր, այսպես ասած՝ իրեն վերապահել էր սուպերմարկետում գործունեություն ծավալողի իրավունք՝ միջամտել էր անվտանգության ծառայության պետի աշխատանքին։ Պարզաբանումներն էլ ավարտվել էին խուլիգանությամբ։ Ոստիկանությունը հետևողականորեն գնալու է հասարակական կարգի ցանկացած խախտման հետքերով ու հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորման ցանկացած դեպք բացահայտելու է՝ մեղավորներին բերելով քրեական պատասխանատվության դաշտ։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: