Կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
 
                                            Ապրիլի 14-ին, ժամը 00.17-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավան-Առինջ թաղամասի շենքերից մեկի մոտ հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով իր և հարևանի բնակարանների պատուհանները վնասվել են:
 Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 15-ին, ժամը 19.50-ին, Ավանի բաժանմունք է ներկայացել 35-ամյա մի տղամարդ և տվել խոստովանական բացատրություն, որ ապրիլի 13-ի ժամը 23.10-ին որսորդական հրացանից ինքն է կրակոցներ արձակել և վնասել բնակարանների պատուհանները: Նա նաև ներկայացրել է իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը: 
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: 
 Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					