ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոր Նորքի ոստիկանները բնակարանային գողության փորձը բացահայտեցին․ մեկ անձ ձերբակալվել է

29.07.2020 17:37 Գողություն

Հուլիսի 26-ին, ժամը 23.29-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի 36 շենքի առաջին հարկի բնակարանի պատուհանի ճաղավանդակը կոտրում են:
Անմիջապես նշված հասցե էին մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր հանցագործության գործիք լինգը, որով փորձել էին կոտրել ճաղավանդակը:
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեցին:
Հուլիսի 28-ին Նոր Նորքի քրեական հետախույզները, բնակարանային գողության փորձը կատարելու կասկածանքով, Ջրվեժի Բանավան թաղամասից Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին 36-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: