ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Գայի պողոտայում

Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Գայի պողոտայում

Ոստիկանության Նոր Նորքի ՔՀԲ ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 27-ին, ժամը 12.50-ին, Գայի պողոտայից բերման են ենթարկել 64-ամյա Աշոտ Ա.-ին, որը 2019 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելը) 1-ին մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: