1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է նաև այլ գողություններ

12.03.2020 12:33 Գողություն
Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է նաև այլ գողություններ

Մարտի 11-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Գայի պողոտայից բերման են ենթարկել 34-ամյա տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ օրեր առաջ Նոր Նորքի 2-րդ զանգվածում, օգտվելով բեռնախցիկը բաց լինելու հանգամանքից, գողացել է «Մերսեդես» մակնիշի մեքենայի գազի բալոնը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա, օգտվելով բեռնախցիկը բաց լինելու հանգամանքից, գողացել է նաև Նոր Նորքի 5-րդ զանգվածում կայանված «Մերսեդեսի» գազի բալոնը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մարտի 10-ին Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքում կայանված «ՎԱԶ-21104» մակնիշի մեքենայի գազի բալոնը, գործիքները և Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպելի» գազի բալոնը ևս նա էր գողացել:
34-ամյա տղամարդը բոլոր դեպքերով խոստովանական ցուցմունք է տվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: