1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ուժեղացված ծառայություն Նոր Նորքում

Հասարակական անվտանգության ապահովումը ոստիկանության կարևորագույն գործառույթներից է։ Այս համատեքստում հերթական ուժեղացված ծառայությունն իրականացվեց Նոր Նորք վարչական շրջանում, փետրվարի 22-ի գիշերը։ Ուժեղացված ծառայությանը ներգրավված էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի, ինչպես և Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները։ Ուրախությամբ պետք է փաստենք, որ ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական անվտանգությունը խաթարող որևէ լուրջ միջադեպ տեղի չի ունեցել։ Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի խախտում։ Առանց համարանիշերի մի մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ի դեպ, մեքենան վարած երիտասարդը նաև վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Զննվել են կասկածելի ավտոմեքենաներ, որոնցից մեկում փայտե մահակ է հայտնաբերվել։ Հասարակական անվտանգությամբ ու անդորրով մտահոգ՝ ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։