Իրավախախտում կատարած վարորդի մոտ հայտնաբերվել են նռնակի նմանվող առարկա, հաբեր և ծալովի դանակ
04.11.2024 14:28
Արձանագրված դեպքեր

Կոտայքի մարզի պարեկները նոյեմբերի 1-ին Աբովյան քաղաքի Արզնիի խճուղում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ «Ֆորդի» վարորդը մեքենան վարում է անվտանգության ամրագոտին չամրակապած: Մեքենան կանգնեցնելուց հետո պարեկների մոտ կասկած է առաջացել, որ վարորդը ոչ սթափ է:
Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա վարորդը անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են նռնակի նմանվող առարկա, 16 հաբ և ծալովի դանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: