1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արտաշատի համայնքային ոստիկանները «ՎԱԶ-21013» մակնիշի մեքենայում նռնակներ և փամփուշտներ են հայտնաբերել

Արտաշատի համայնքային ոստիկանները «ՎԱԶ-21013» մակնիշի մեքենայում նռնակներ և փամփուշտներ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները հունվարի 28-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Արտաշատ քաղաքի մի բնակիչ Թումանյան փողոցի տներից մեկում սպառնում է պայթեցնել մոտը գտնվող նռնակը: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ 42-ամյա և Արտաշատի բնակիչ 37-ամյա երկու տղամարդիկ ակնհայտ ոչ սթափ վիճակում վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց: Ոստիկանների միջամտությամբ վեճը դադարեցվել է: Տղամարդիկ մարմնական վնասվածքներ հասցնելու, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Արտաշատի բաժին: Նշված տան նախամուտքում կայանված «ՎԱԶ-21013» մակնիշի մեքենայում՝ վարորդի նստատեղի ակնհայտ տեսանելի մասում, հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, իսկ մեքենայի շարժիչի բաց ծածկոցի հատվածում հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով, «ԱԿՍ» ինքնաձիգի չորս պահունակ՝ լիցքավորված 30 փամփուշտով և ինքնաձիգի ու խոշոր տրամաչափի փամփուշտներ էին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: