ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Նուբարաշենի ոստիկանները մեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել

26.01.2022 15:49 Գողություն

Հունվարի 21-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքում գողության մասին հաղորդում ստացվեց։ Նուբարաշենի 8-րդ փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի մի մեքենայի ձայնարկիչը գողացել էին։ Բաժանմունքից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ մեքենայատերը մեքենայի դռները բաց էր թողել, ձայնարկիչը գողացած անձն էլ օգտվել էր դրանից։
Գողությունը բացահայտելու ուղղությամբ Նուբարաշենի ոստիկանների ձեռնարկած միջոցառումները արդյունք տվեցին դեպքից 2 օր անց։ Հետախուզական միջոցառումները նրանց տարան Վանաձոր, որտեղ Ռուսթավելու փողոցում հայտնաբերվեց: Նուբարաշենի բաժանմունք բերման ենթարկվեց Վանաձորի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ։ Նա տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բերման ենթարկվածը, բացի վերը նշված գողությունից, Նուբարաշենի տարբեր փողոցներում կայանված ևս 4 մեքենայից գողություն էր արել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: