Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերն էլ բացահայտվել է:
Արձանագրվել է թմրանյութի և զենք-զինամթերքի հայտնաբերման 1-ական դեպք:
Բացահայտվել է գողության 4, խարդախության 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, կաշառակերության և յուրացման կամ վատնման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: