ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շրջանառվող հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում

28.03.2017 17:20 Ընտրություններ
Շրջանառվող հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում

ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություններ է տարածում, որ մարզերից իրենց ահազանգում են, թե իբր ոստիկանությունը խոչընդոտում է դաշինքի համակիրներին՝ գալու մայրաքաղաք՝ հանրահավաքի:
Հայտարարում ենք, որ ՕՐՕ դաշինքի այս պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը:
Ոստիկանությունը ուղևորափոխադրումներով չի զբաղվում:
Կոչ ենք անում դաշինքի ներկայացուցիչներին՝ անհեթեթ հայտարարություններով ոստիկանությանը չվերագրել գործողություններ, որոնք իրականացնելու գործառույթ, նպատակ և անհրաժեշտություն համակարգը չունի: