ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համագյուղացու հետ վիճաբանությունից հետո հրացանով օդ էր կրակել

Համագյուղացու հետ վիճաբանությունից հետո հրացանով օդ էր կրակել

Հոկտեմբերի 16-ին, ժամը 16.54-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ խմիչքի ազդեցության տակ գտնվող հարևանը մի քանի անգամ օդ է կրակել:
Ահազանգով Արարատ գյուղ մեկնած ոստիկանները պարզել են, որ 58-ամյա տղամարդը իր հողամասում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 40-ամյա համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 40-ամյա համագյուղացու հեռանալուց հետո 58-ամյա տղամարդը տնից վերցրել է բարեկամի անվամբ հաշվառված երկփողանի հրացանը և հողամասում երկու անգամ օդ է կրակել: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վեդիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: