Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 2-ից 3-ը

Բացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
☑️18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
☑️14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
☑️8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
☑️7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, ֆիզիկական ներգործության, խարդախության,
☑️5 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
☑️4 դեպք՝ բնակարանային գողության,
☑️3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
☑️2-ական դեպք՝ շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, փաստաթղթի կեղծիքի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու։
☑️Բացահայտվել են նաև ավազակության, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, հետամտելու, սուտ մատնության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
☑️3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
☑️1-ական դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: