ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օգտվելով վաճառողի անուշադրությունից՝ դարակից գողացել է 800.000 դրամ

06.06.2015 09:51 Գողություն

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Տարոն թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1943 թ. ծնված Ռիփսիկ Մ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ մարտի 14-ին, ժամը 14.00-ի սահմաններում, նշված թաղամասում գտնվող բանջարեղենի խանութից առևտուր կատարելիս, օգտվելով վաճառողի անուշադրությունից, դարակից գողացել է 800.000 դրամ:
Հունիսի 4-ին պարզվել է, որ տուժողը 1976 թ. ծնված Մարգարիտա Ա.-ն է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: