Մահվան ելքով պատահար Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում
12.06.2017 19:01
ՃՏ պատահարներ
Հունիսի 10-ին, ժամը 9.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, իրար են բախվել «Նիսսան», «Դեյվու» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ, որի հետևանքով «Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևորուհին՝ 1990 թ. ծնված Գայանե Ստեփանյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: