Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` սեպտեմբերի 5-ից 6-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 5-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 51 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 12, անձնական ունեցվածքի գողության 6, յուրացման կամ վատնման, կողոպուտի, շորթման, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի 2-ական, բռնաբարության, անձի առևանգման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, վաշխառության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, թմրամիջոցի իրացման, պետական սահմանը ապօրինի անցնելու, փաստաթուղթ կեղծելու և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 1-ական դեպք:
Հայտնաբերվել և կամավոր ներկայացել է 1-ական հետախուզվող:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և խարդախության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: