ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 10-ից 13-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 10-ից 13-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 42 դեպքից բացահայտվել է 37-ը, կողոպուտի 3 դեպքից՝ 1-ը, խարդախության 10 դեպքից՝ 8-ը: Բացահայտվել է գողության` 16, խուլիգանության` 2, ապօրինի ծառահատման՝ 2, յուրացման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափման և մաքսանենգության 1-ական դեպք:
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 4 դեպք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: