Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` օգոստոսի 29-ից 30-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 29-ից 30ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման 5, սպանության սպառնալիքի ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, անձի առևանգման, շորթման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, բնակարանային գողության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, անօրինական միգրացիայի, պաշտոնեական լիազորություններն անցնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու փորձի, փաստաթղթի կեղծիքի ու ծեծի և անառակաբարո գործողությունների 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 2 անհայտ կորած, 6 հետախուզվող, ինչպես և կամավոր ներկայացել է 4-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 1 դեպք
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: