«ԶԻԼ»-ին բախվելուց հետո «Մազդան» այրվել է
10.12.2015 11:54
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19-ի սահմաններում 1983 թ. ծնված Կարեն Ա.-ի վարած «MAZDA PREMACY 1.8» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 50-րդ կմ-ի հատվածում բախվել է «ԶԻԼ 130» ավտոմեքենայի հետնամասին, ինչի հետևանքով «MAZDA PREMACY 1.8»-ն այրվել է, իսկ Կարեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: