Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 4-ից 7-ը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 4-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 123 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 24, անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության՝ 13, ծեծի՝ 9, ապօրինի ծառահատման՝ 6, յուրացման կամ վատնման, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, հարկերից խուսափելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, գույքի դիտավորությամբ վնասման ու սպանության սպառնալիքի՝ 3-ական, բռնաբարության կամ բնաբարության փորձի և բնակարանային գողության՝ 2-ական, կողոպուտի, անձի առևանգման, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, առևտրային կամ այլ կազմակերպությունների կողմից լիազորությունները չարաշահելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու ու թմրանյութի մաքսանենգության 1-ական դեպքեր։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, բնակարանային գողության՝ 2, սպանության, մարմնական վնասվածք հասցնելու, ավտոմեքենա փախցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպքեր։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 46 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: