Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 10-ից 11-ը
Բացահայտվել է 126 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
16 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
8 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, սառը զենքի հայտնաբերման,
3-ական դեպք՝ խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման,
2-ական դեպք՝ հոգեկան ներգործության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ապօրինի որսի, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, փաստաթղթի կեղծիքի:
Բացահայտվել են վստահված գույքի հափշտակման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու, գույքին տիրանալու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
3 դեպք՝ բնակարանային գողության,
2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք սպանության փորձի, խարդախության։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 7 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
