ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԼՐԱՑՎԱԾ. Մահացել է նաև հիվանդանոց տեղափոխված 59-ամյա ուղևորուհին

14.12.2020 12:52 ՃՏ պատահարներ
ԼՐԱՑՎԱԾ. Մահացել է նաև հիվանդանոց տեղափոխված 59-ամյա ուղևորուհին

Դեկտեմբերի 13-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մահացել է նաև «Օպելի» ուղևորուհի 59-ամյա Հայաստան Սամվելյանը:
Քննությունը շարունակվում է:

 

Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 54-ամյա տղամարդը մահացել է

04.12.2020 12:42

Դեկտեմբերի 1-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 17-րդ կմ-ին իրար էին բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 26-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 54-ամյա Սամվել Հովհաննիսյանը դեկտեմբերի 2-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցում մահացել է։
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: