ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 11-ից 12-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հուլիսի 11-ից 12-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 11-ից 12-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 23, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 5, շորթման 3, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 7, մարմնական վնասվածք հասցնելու 3, անձնական ունեցվածքի գողության 2 և բնակարանային գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: